Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների առնչությամբ
01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին ապահովել դիերի պահման պատշաճ պայմաններ՝ հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ։
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր», - հայտնել է Մանե Գևորգյանը։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի խոսնակի՝ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։