×

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված 6 հայ զինծառայողի իրավունքների ապահովման պահանջով

27.05.2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

«Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել  Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում», - ասված է հայտարարության մեջ։

Ներկայացված դիմումի նպատակն է՝ երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։