Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված Հայոց պատրիարքարանի 2 հայ սպասավորներից
24.05.2021
Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: