×

Հաջորդ տարի Հայաստան են ժամանելու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների ԱԺ նախագահները

04.12.2024

Հաջորդ տարի Հայաստան են ժամանելու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների ազգային ժողովների նախագահները` համաժողովին մասնակցելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հունվարի 21-22-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանելու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների ազգային ժողովների նախագահները և այստեղ համաժողով է անցկացվելու հաջակցություն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Սիմոնյանը։

Նորդիկ-Բալթիկ երկրկներն են՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան։