×

Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ. ՊՆ հորդորը՝ ԶԼՄ-ներին

25.11.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և տեղեկացնելով, որ օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: