×

Գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն

11.03.2021

Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Լուրը «Հայերն այսօրի» հետ զրույցում հաստատեց Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։