ԵԽ-ում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
24.04.2024
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ չի կարելի թույլ տալ հայերի դեմ իրականացված Ցեղասպանության կրկնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ աներեր աջակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հայերին։ Մարդիկ, ովքեր հետապնդվում և գերեվարվում են իրենց էթնիկ պատկանելության պատճառով, պետք է ամեն գնով պաշտպանվեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Կովաչևը։