Սփյուռքում լինելով՝ հնարավոր է վիրտուալ շրջել հայաստանյան թանգարաններում և հնավայրերում
18.01.2024
Սլաքները ուղղորդում են, շատ բնական է արված, և, իսկապես, տպավորություն է ստեղծվում, թե գտնվում ես դու տաճարի տարածքում:
Զվարթնոց և Մեծամոր արգելոց-թանգարաններում շրջելու համար այլևս թանգարան այցելել պարտադիր չէ: Ցուցադրված նմուշներին կարելի է ծանոթանալ նաև monuments.am և hushardzan.am կայքերում ներկայացված վիրտուալ տուրի միջոցով:
Մեծամոր արգելոց-թանգարանը ներկայացված է, և՛ թանգարանային ցուցադրությունը, և՛ հնավայրը, Զվարթնոցը ևս, և՛ տաճարի տարածքն է, և՛ թանգարանի շենքը, թանգարանային առարկաներից որոշ ցուցանմուշներ:
Վիրտուալ տուրը երեք լեզվով է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ստեղծված է ոչ միայն Հայաստանում բնակվող, այլև սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար: Թանգարաններում շրջայցն ուղեկցվում է Արամ Խաչատրյանի երաժշտությամբ:
Պատմամշակութային հուշարձանների պահպանության ծառայության ստեղծած տուրը թանգարանների հանրահռչակման նպատակ ունի: Չնայած, այցելուները վիրտուալ տուրի միջոցով ամբողջությամբ չեն կարող ծանոթանալ արգելոց-թանգարանների ֆոնդին.
Հետաքրքրություն թողնված է, որ այցելուն նաև հետաքրքրություն ունենա արդեն իրականում այցելելու թանգարան, վիրտուալից տեղափոխվելու իրական թանգարան, և շոշափելու պատմությունը, տեսնելու, ծանոթանալու:
Առաջիկայում վիտուալ տուրով հասանելի կլինի Գառնիի տաճարը, Ամբերդ ամրոցին էլ հնարավոր կլինի ծանոթանալ աուդիոգիդի միջոցով: Նախաձեռնությունը շարունակվելու է. հետագայում կթվայնացվեն Հայաստանի բոլոր թանգարանները: