Հայրենադարձ ընկերներ Նարեկ Սֆեյրն ու Արեն Դեյիմենջյանը Երևանում հիմնել են «Գուստավ» ռեստորանը
16.01.2024
Մեզ մոտ ամեն մարդ հյուր է, մենք հաճախորդ չունենք:
Գուստավ ռեստորանի հյուրընկալողները հայրենադարձ ընկերներ Նարեկ Սֆեյրն ու Արեն Դեյիմենջյանն են: 29 տարվա ընկերությունը վերածվել է նաև գործընկերության. միասին հայենիքում ռեստորան են հիմնել:
Ես իրականում 15-16 տարեկանից աշխատում էի ռեստորանային բիզնեսում, բայց միևնույն ժամանակ գնում էի դպրոց:(06։27-06։38) Միշտ էլ սեր ունեցել եմ եփելու հետ, ճաշ սարքելու հետ՝ մանկուց։
Գուստավ ռեստորանը համեղ ու հետաքրքիր սնվողների համար իր դռները բացել է մոտ 1 ամիս առաջ: Ռեստորանի հիմնադիրները փորձել են ստեղծել միջավայր առանց սահմանափակումների. հյուրերը կարող են գալ իրենց ընտանիքների, ընկերների, երեխաների հետ և անցկացնել իրենց ժամանցը։
Ինքը եվրոպական բիստրո է և մինույն ժամանակ բար է։ Երբ գալիս են մեզ մոտ, մենք անվճար ջուր և հաց ենք տալիս ռոմեսկոյով։ Եթե մարդը քո տուն հյուր գա առաջինը հաց ու ջուր կտաք չէ՞։
Հայրենադարձ ընկերները նպատակ ունեն շարունակակական դարձնել Գուստավի կոնցեպտը։ Հույս ունեն՝ ապագայում իրենց հյուրերին կսպասեն նաև երկրորդ ռեստորանում։