×

20 տարի առաջ հայրենադարձված Ռաֆֆի Նիզիբլյանը հիմնել է DEEM communications գործակալությունը

16.01.2024

Հայրենադարձ Ռաֆֆի Նիզիբլյանի հիմնած գովազդային գործակալությունում այսպիսի քննարկումները միշտ շատ են: Ստեղծարար թիմ, նոր գաղափարներ, նոր նախագծեր. ամեն ինչ սկսվեց, երբ 20 տարի առաջ Րաֆֆին Հայաստան վեադարձավ Կանադայից: Բայց այդ ժամանակ ամեն ինչ այլ էր: 

Երբ Հայաստան տեղափոխվեցի համայնքային զարգացման նպատակով էր, այսինքն՝ կամավորական ծրագիր էր, որտեղ ես Հայաստանի ներկայացուցիչն էի։ Կամավորներ էի հրավիրում Հայաստան և տանում դեպի գյուղեր՝ վերանարոգելու եկեղեցի, մանկապարտեզ, դպրոց և այլն։

Ավելի ուշ, Ռաֆֆի Նիզիբլյանը, որը նաև հաղորդակցման մասնագետ է, առաջարկ ստացավ տնօրինելու հայաստանյան առաջատար տելեկոմներից մեկը։ 

Չէի գտնում այնպիսի կազմակերպություն, որն ամբողջական հաղորդակցման լուծումներ կտար ինձ, այսինքն՝ կազմակերպողը վեբ սայթ, սարքողը՝ գովազդ, իսկ ինձ պետք էր ամբողջական մի թիմ:

Այսպիսով, Ռաֆֆին հիմնեց «DEEM communications» գործակալությունը, որն այսօր արդեն 17 տարեկան է։  Լիբանանահայեր, պարսկահայեր ու տեղացիներ. նրա թիմում ներգրավված են մասնագետներ Հայաստանից և սփյուռքից։ Աշխատանքային օրակարգում են մարքեթինգը, PR-ը, դիզայնը, սոցցանցերի առաջխաղացումն ու կայքերի զարգացումը։ 

Երբ ես սկսեցի 17 տարի առաջ, լրիվ ուրիշ տեսակի շուկա էր, պահանջը որիշ էր, շատ ավելի պրիմիտիվ էր, սկսնակ էր, նույնիսկ մեծ հիմնարկների հետ աշխատանքը։ Ամենացածր մակարդակից սկսում էինք աշխատանքը  կրթելով և առաջ տանելով այս թեմաները՝ թե ինչի համար է մարքեթինգը, ինչ կարող է տալ գովազդային ճիշտ որոշումները, ճիշտ գույները, բրենդները ճիշտ ստեղծելը և զարգացնելը ինչ արդյունքի կտանեն։ 

Երբ արդեն հայտնի էին այս հարցերի պատասխանները, Հայաստանում ինչ-որ չափով փոխվեցին և՛  պահանջները, և՛ մասնագետների որակը: Մի կողմ դնելով աշխատանքային բարդությունները՝ Ռաֆֆին հպարտորեն հիշում է նաև իրենց կատարած առանձնահատուկ աշխատանքներից մեկը՝ Գյումրի քաղաքի բրենդավորումը. 

2016-ին մենք սկսեցինք Գյումրին դարձնել մեր աջակից ծրագիրը։ Բրենդավորում սկսեցինք անել, շատ բան սովորեցինք և վերջում արդյունք տվեց, որ մենք ունեցանք այդքան կոնտենտ Գյումրիի մասին, որի շուրջ արդեն մարդիկ սկսեցին հետաքրքրվել, ֆեստիվալներ կազմակերպել։ 

«DEEM communications»-ը կենտրոնացած է ռազմավարական հաղորդակցման վրա, որմ աջակցում է պետական կառույցներին։ Մշակելով ռազմավարություններ և ստեղծելով արշավներ՝ Րաֆֆի Նիզիբլյանի թիմը միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով ամրապնդում է կապը տարբեր օղակների և հասարակության միջև: