×

Կենաց ծառը՝ վերածննդի խորհրդանիշ. տեղի է ունեցել սիրիահայ և արցախցի վարպետների տոնական ցուցահանդեսը

09.01.2024

Այս ձեռագործ աշխատանքները պատրաստել են Սիրիահայ և արցախցի վարպետները։ Ամանորին ընդառաջ հնարավորություն են ունեցել միասին մասնակցելու Ռութզ և Նեքսթ երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ցուցահանդես-վաճառքին։

Մասնակիցներից Յակուբյան քույրերը մոտ 30 տարի է զբաղվում են մանկական հագուստի պատրաստմամբ: Սիրիայից հայրենիք են տեղափոխվել ավելի քան 10 տարի առաջ: 

«Ամբողջ դիզայնը ես եմ որոշում, երբ աչքերս փակում եմ քնելու համար երակայությանս մեջ գալիս են գույները և օրինակները։ Մանկական՝ ժիլետներ, բլուզներ, ժակետներ, սվիտրներ, ամեն ինչ» - ասաց Քնար Յակուբյանը։

Մարաշի ասեղնագործություն, արևելյան ու արցախյան քաղցրավենիքներ, արծաթյա զարդեր ու ամանորյա զարդարանքներ. տոնավաճառի ցուցադրությունը բազմազան էր: 

Սիրիահայ Մարալն արդեն 15 տարի է պատրաստում է ձեռագործ իրեր։ Արհեստը սովորել է ամուսնուց: 

«Դիզայնը միասին ենք որոշում՝ ինչ պետք է անենք և ես էլ աշխատում եմ։ Սփռոցներ ամեն չափի, ամեն տեսակի, ամեն առիթի»,- ասաց Մարալ Գալուստյանը։

Ասեղնագործ իրերի կողքին Ատուր Բոսոնյանի և կնոջ պատրաստած զարդերն են։ Պատրաստում են նորաոճ և անտիկ արծաթյա զարդեր: 

«Սա Հալեպի գործ է, այնտեղից եմ բերել, վերջին 1 հատը մնաց, սա էլ է Հալեպի գործ: Այս մեկը այստեղի գործ է, տիկինս է պատրաստել, առաջին անգամ է ցուցահանդեսի մասնակցում։ Այս բաժինն իրենն է»,- Ատուր Բոսոնյանը։ 

Տոնավաճառում իրենց աշխատանքներն էին ներկայացնում նաև արցախցի մեր հայրենակիցները: Հադրութի ստեղծագործական կենտրոնի փոխտնօրեն Նադեժդա Սարգսյանը ներկայացնում էր ինչպես կենտրոնի երեխաների ստեղծագործական աշխատանքները, այնպես էլ՝ վարպետների: 

«Ներկայացված են տարբեր ժանրերի գործեր. ասեղնագործության, ուլունքագործության, կարպետի, փայտի գեղարվեստական մշակման»,- Նադեժդա Սարգսյանը։ 

Ցուցադրված իրերից այն կողմ վերածննդի խորհրդանիշ կենած ծառն է, որն ավելի տարբերվող և յուրահատուկ է դարձրել ցուցահանդեսը։ 

«Մեր տոնավաճառի այս անգամվա յուրահատկությունն այն է, որ արցախցի և սիրիահայ վարպետները միասին զարդարում են կենաց ծառը, քանի, որ հայերը եղևնի չեն զարդարել բնականաբար, զարդարել են չոր ծառերը՝ պտուղներով, որոնց վրա իրենց ձեռքով ասեղնագործել են»,- ասաց Գոհարը: 

Գալիք տարում ևս արցախցի և սիրիահայ վարպետները կշարունակեն ցուցադրել և ավելի ճանաչելի դարձնել իրենց աշխատանքները՝ նոր շնչով և ստեղծարար մտքով։