×

Ինչպե՞ս դառնալ Հայաստանի քաղաքացի

11.01.2021

Հայաստանում քաղաքացիություն կարող եք ստանալ ազգության, բնակության վայրի, ամուսնության հիմքերով կամ բացառիկ կարգով։

Քաղաքացիություն ստանալու համար պետք է այցելել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ դիմել Ձեր բնակության երկրում գտնվող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել

Անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիրը և դրա պատճենը, 6 լուսանկար (35 x 45 մմ չափի, գունավոր), ծննդյան, ամուսնության վկայականները և դրանց պատճենները, ամուսնու անձնագիրը և պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին, երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ե՞րբ կկարողանաք դառնալ Հայաստանի քաղաքացի

Քաղաքացիություն ստանալու դիմումը սովորաբար քննարկվում է 6 ամիս: Այն քննարկում է ՀՀ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, արտաքին գործերի նախարարությունը, քաղաքացիության կոմիտեն և վարչապետի գրասենյակը։ Քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը ստորագրում է Հայաստանի նախագահը։

Եթե Դուք մինչև 50 տարեկան արական սեռի ներկայացուցիչ եք, ապա պետք է հաշվառվեք զինվորական կոմիսարիատում։ Զինվորական հաշվառումը տևում է 1-3 օր:

ՀՀ քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը (ID քարտը) ստանալու համար այցելում եք ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։  Ստորագրում երդման տեքստը և ստանում Ձեր փաստաթղթերը։