×

Զինվորական ծառայությունը Հայաստանում

11.01.2021

Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների համար: Զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ, անց է կացվում տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ: Զինվորական ծառայության ծամկետը 2 տարի է։

27-ից մինչև 50 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառված են զինվորական պահեստազորում, կարող են զորակոչվել՝ զորահավաք հայտարարվելու դեպքում:

Զինվորական ծառայությունից խուսափելը համարվում է հանցագործություն և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:

Զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար, կամ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն, կամ ընտանիքի միակ արու զավակն է և ունի զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր։

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է առողջական վիճակի պատճառով, ընտանեկան պայմաններից ելնելով, նաև ուսումնական նպատակներով։ 

Զինվորական ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տրամադրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։