×

Ինչպե՞ս Հայաստանում բուժօգնություն ստանալ

11.01.2021

Հայաստանում բժշկական օգնություն և ծառայություններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ նրանց վճարունակությունից:  Ծննդօգնությունը և մինչև 18 տարեկան քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունները տրամադրվում են անվճար: Հանրային պոլիկլինիկաների ծառայությունների մեծ մասն անվճար է:

Հանրային պոլիկինիկաներում բուժօգնություն ստանալու համար գրանցվելիս անհրաժեշտ է՝

Գտնել ֆիզիկապես Ձեզ ամենամոտ տարածքային պոլիկլինիկան

Այցելել այնտեղ անձնագրով և սոցիալական քարտով

Պայմանագիր կնքել պոլիկլինիկայի հետ՝ դառնալով նրա շահառուն:

Մայրաքաղաքի հիվանդանոցների և բժշկական հաստատությունների ամբողջական ցանկին ծանոթանալու, մասնագետներ փնտրելու համար կարող եք այցելել medlib.am և doctors.am կայքեր։