×

Կրթաթոշակի տրամադրումը մեկնարկելու համար նույնականացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների տվյալները

21.11.2023

Ներկայումս նույնականացվում են  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների, ինչպես նաև բուհերի կողմից ստացված տվյալները կրթաթոշակների տրամադրման գործընթացը մեկնարկելու համար։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում»,-նշել է կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը կփոխհատուցի հայաստանյան բուհերում սովորող այն ուսանողների ուսման վարձերը, որոնք այն ստանում էին ԼՂ կառավարության կողմից հաստատված կարգով։

Իրականացված մյուս միջոցառումը, ըստ Հայոցյանի, վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական, հանրակրթական և բուհերի ավարտական փաստաթղթերի կարգին, որ հաստատվել է ԿԳՄՍ նախարարի նոյեմբերի 14-ի հրամանագրով։