Սիրիահայ վարսահարդար Ավո Չիլինգարյանը հայրենիք տեղափոխվելուն պես շարունակեց իր գործը
25.09.2020
Մկրատն ու սանրը ձեռքը վերցրեց նաև Հայաստանում։ Սիրիահայ վարսահարդարը հայրենիք տեղափոխվելուն պես շարունակեց գործն ու հիմա հաճախորդները մազերը հարդարելու համար գրանցվում են նախապես։ Դիմողներ շատ կան։
«Սիրիահայ հաճախորդներ ունեմ, բայց ավելի շատ այստեղի հայեր են։ Հաճախորդներիս 20-10 տոկոսն են սիրիահայեր, մնացածը տեղացիներ են», - ասում է նա։
Աղջիկ, թե տղա. Ավո Չիլինգարյանի մոտ բոլորն են գալիս. վարսերը կտրում, հարդահարում, ցանկացած տեսակի սանրվածք և ոճային փոփոխություն ստանում և ժպիտով հեռանում։ Աշխատանքում հինմական տարբերությունը ոճային նախընտրություններն են: Ասում է՝ այստեղ Հայստանում, աղջիկները նախընտրում են ավելի պարզ և բնական արտաքին ունենալ։
«Երբ նոր էի եկել Հայաստան, միքիչ դժվար էր հասկանալ, թե մարդիկ այստեղ ինչպես են սիրում, ինչպիսին է իրենց ճաշակը, ոճը։ Երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ իրենց ոճը միքիչ այլ է՝ ավելի սովորական, հասարակ» - ասում է նա։
Սկզբում անսովոր էր հայերի ջերմությունը և հյուրընկալությունը, բայց կարճ ժամանակում Ավոն սիրեց և կապվեց Հայաստանյան ջերմ մթնոլորտին։ Հայրենիքը չսիրել չի ստացվի, հատկապես երբ մշակույթին և կենցաղին առավել մոտ ես լինում, իսկ Ավոն հասցրել է տեսնել ու զգալ Հայաստանն իր գույներով, համերով ու հոտերով.
«Հայաստանում ամենաշատը ապահովությունն եմ սիրում։ Հանգիստ ես զգում ուշ կամ շուտ ժամերին», - ասում է նա։
Սեփական բիզնեսը հիմնելու և հայրենիքում ավելի կայուն զգալու նպատակից դեպի իրականություն ընդամենը մեկ քայլ է, իսկ այդ ճանապարհը Ավոն անցնում է համբերությամբ, ժպիտով և սեփական գործի հանդեպ մեծ նվիրումով։