Հենց այսպես՝ քայլ առ քայլ ,Գևորգը 0-ից սովորեց մասնագիտություն ու իր տեղը գտավ հայրենիքում
10.09.2020
Հենց այսպես՝ քայլ առ քայլ ,Գևորգը 0-ից սովորեց մասնագիտություն ու իր տեղը գտավ հայրենիքում։ Սիրիահայ դիզայները նախագծում է բնակարանների ինտերիերը։
«Երբ ինձ ճանաչողներին ասացի, որ դիզայներ եմ դարձել, ասացին՝ վերջապես գտար քո մասնագիտությունը»։
Կապ չունի, թե ինչ ոճի կամ գույնի սիրահար եք։ Գևորգի համակարգչում կգտնեք ամենատարբեր ձևի ու չափի ինտերիերի օրինակներ, որոնք կարող եք օգտոգործել բնակարանը ձևավորելիս։
«Երբ ինչ-որ մեկի համար պրոյեկտ եմ մշակում, աշխատում եմ այնպես, ասես իմ տունն է։ Բծախնդրությամբ եմ վերաբերվում այդ աշխատանքին»։
Գևորգը զարմանում է, երբ լսում է, թե Հայաստանում դժվար է աշխատանք գտնելը։ Հիշում է իր պատմությունն ու դրանով ապացուցում, որ աշխատող մարդը միշտ էլ գործ կգտնի։
«Սկզբում ինչ-որ ռեստորանում աշխատեցի։ Եթե ասեի, որ ոչ, ռեստորանում չեմ աշխատի, չէի կարող աշխատել և ավելի դժվար կլիներ։ Ինձ թվում է, եթե ինչ-որ մեկն ուզում է աշխատել, որտեղ էլ լինի, կարող է գործ գտնել»։
Հիմա Գևորգը նոր նախագծի վրա է աշխատում, որն ավելի եկամտաբեր կլինի։ Իր սիրիահայ ընկերուհու հետ առանձին ստուդիա պետք է բացեն, որ մեծամասշտաբ նախագծեր իրականացնեն։