×

Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի իր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. վարչապետ

14.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետներում Ադրբեջանին կներկայացնի իր նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը Հարավային Կովկասում  այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է այս տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

«Եվ այսօր այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- եզրափակեց Փաշինյանը։