×

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ազգային երիտասարդական համաժողովը

15.08.2023


Հայաստանում անցկացվեց ազգային երիտասարդական համաժողովը։ Ավելի քան 50 երկրից 600 սփյուռքահայ երիտասարդ հայրենիքում էր՝ լսելու, քննարկելու և հարցեր բարձրաձայնելու Հայաստան-Սփյուռք կապերին առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ։ Համաժողովը կազմակերպել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Հրավիրվել էր 100 բանախոս՝ ավելի քան 15 երկրից: 

«Նպատակն է՝ խորացնել այս ակտիվ երիտասարդական տեսակի, զանգվածի ներգրավվածությունը Հայաստանի հետ։ (05։34-05։53) Մենք ուզում ենք, որ բոլոր ուսանողական միությունները, երիտասարդական կազմակերպությունները միմյանց հետ կապ ունենան, համագործակցեն և եթե կարող ենք մեր միջնորդությամբ դա իրագործել, ապա դա անում ենք նաև համաժողովի միջոցով»,- ասաց նա։ 

Եռօրյա համաժողովն անցկացվեց «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսով։ Պանելային քննարկումներն առնչվում էին տարբեր ոլորտներին: Ինչպե՞ս սփյուռքի ներուժը կենտրոնացնել Հայաստանում և ի՞նչ ուղղություններով, որո՞նք են կրթության և գիտության ոլորտի հնարավորությունները. նման բարդ հարցերին ի պատասխան բանախոսներն իրենց գաղափարներն էին ներկայացնում. 

«Պատկերացրեք հիմա Հայաստանում գիտության մեջ ներդրվում է 100 միլիարդ դոլար, դրանից ի՞նչ է լինելու, վաղը Հայաստանը դառնալո՞ւ է գիտության կենտրոն, ոչ, ինչո՞ւ, որովհետև մեզ մասնագետներ են պետք»,- ասաց նա: 

«Մյուս կարևորագույն խնդիրներից մեկը՝ համակարգերի ձևավորումն է և, կոնկրետ առաջնահերթություններ սահմանելով, պետական պատվերներ իջեցնելը այդ հետազոտական, գիտական, ակադեմիական ինստիտուտներին»,- ասաց նա: 


Համաժողովի բանախոսներից սփյուռքագետ Վահե Սահակյանը կարևորեց այսպիսի համաժողովի անցկացումը՝ ընդգծելով սփյուռքահայ երիտասարդներին հայրենիքում համախմբելու անհրաժեշտությունը. 


«Սփյուռքի երիտասարդի տեսանկյունից Հայասատնի հետ որևէ կերպ կապվելը շատ մեծ փոփոխություն կարող է լինել իր հայկականության զգացման մեջ։ Հայաստան այցը Հայստանի հետ կապվելը դառնում է անձնական փորձ, որը հետագայում իր ինքնության մեջ իր տեղն ունենում է արդեն միշտ»,- ասաց նա։

Սփյուռքի երիտասարդ դեսպան և ապագա իԳործական շվեդահայ Ինեսա Ռուբինյանն արդեն պատկերացում ունի հայրենիքում ապրելու և տարբեր նախաձեռնությունների մասնակիցը դառնալու մասին։

«Էքսպերտների հետ միասին մշակեցինք այս ծրագիրը, որպեսզի մեզ հետաքրքրող հարցերի մասին զրուցենք և նոր լուծումներ գտնենք։ Թե ինչպես կարող ենք մենք միասին աշխատել, հարթակ ստեղծել և ինչպես բարելավել համագործակցությունները տարբեր կազմակերպությունների միջև»,- ասաց նա։

Ազգային երիտասարդական համաժողովն ամփոփվեց մշակութային միջոցառումներով և էքսպոներով: Կազմակերպված համայնքային հանդիպումների միջոցով սփյուռքահայ երիտասարդները կապեր հաստատեցին միմյանց հետ և ներկայացրին իրենց նախագծերը: Եռօրյա քննարկումներից հետո մշակվելու են երիտասարդների հետ համագործակցության հետագա քայլերը: