×

Արցախի իշխանություններն ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել

11.04.2023

Արցախի Հանրապետության իշխանությունները, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին:

Այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է. որ հանդիպման առաջարկն արվել է հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։