×

Արցախի թեմի առաջնորդը տեսակցել է վիրավոր զինծառայողներին

04.08.2022

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:

Սրբազան Հայրը հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հ. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:

Տեր Վրթանեսն աղոթել է զինծառայողների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար:

Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: