×

Քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության հեռանկարները

10.06.2022

Մայիսի 31-ից մինչև հունիսի 15-ը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հովանու ներքո տեղի է ունենում Nasser Fellowship for International Leadership Bach 3 համաժողովը, որին ներկա է լինում ավելի քան 79 երկրից ժամանած մոտ 150 մասնակից։

Նախաձեռնության նպատակն է տեղային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով ցուցաբերել բազմակողմ աջակցություն երիտասարդությանը՝ ապագա առաջնորդներին։

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է միջազգային ֆորումին, և երկիրը ներկայացնում են Ծովինար Սարգսյանը (Marketers Community The First Business School in Armenia հիմնադիր և գործադիր տնօրեն, ՀՊՏՀ դասախոս) և Հակոբ Մակդիսը (Karo Hovagimian Foundation գործադիր տնօրեն, Big Mind գործադիր տնօրեն, Պետական կառավարման ակադեմիայի դասախոս)։

Հունիսի 9-ին Ծովինար Սարգսյանը և Հակոբ Մակդիսը հյուրընկալվել են ՀՀ դեսպանությունում։

Դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ երիտասարդության դերակատարությունը Հայաստանի և արաբական երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման գործում։