×

Հայրենադարձ վարսահարդարը Երևանում 2 վարսավիրանոց է բացել

10.05.2022

Այսպես՝ ուշադիր և առանց շտապելու, վարսահարդար Գևորգը սկսում է իր աշխատանքային օրը։ 

Հալեպահայ վարսահարդարը հայրենիքում է 2013-ից։ Մինչև այդ, Սիրիայում հասցրեց ունենալ իր վարսավիրանոցը, բայց պատերազմի պատճառով թողեց սկսած գործն ու եկավ շարունակելու Հայաստանում։ 

«Տասը տարի է, որ զբաղվում եմ այս գործով, մեկ աթոռով սկսեցի, տասը տարվա ընթացքում արդեն վեց աթոռ ունեմ, հայրենիքում երկու մասնաճյուղ ունեմ», - ասաց Գևորգը։

Կտրվածք ,հարդարում, մորուքի մշակում և ածելիով սափրում. Գևորգը տղամարդկանց վարսահարդար է։ Նա ոչ միայն կտրում է հաճախորդների մազերը, այլև՝ սովորեցնում, թե ինչպես տղամարդը պետք է խնամված լինի։

Վարսավիրությունը ինձ համար միայն փող աշխատելու միջոց չէ, նաև ինձ համար արվեստ է,  կեսնակերպ է դարձել ։

Վարսահարդարությունը պահանջկոտ մասնագիտություն է։ Գևորգն ընդգծում է՝ աշխատելիս պետք է լինել զգույշ, պատասխանատու և հասկանալ հաճախորդին։ Բացի մազ կտրելուց, Գևորգը նաև սովորեցնում է։ Վարսահարդարության կուրսեր անցած աշակերտները հետագայում դառնում են նրա գործընկերները։ 

Իմ հետագա գործունեությունը պատկերացնում եմ հայրենիքում, այստեղ պետք է շարունակեմ և փոխանցեմ սերընդեսերունդ։ Իմ որդին պետք է տղամարդկանց վարսավիր լինի, աղջիկս՝ կանանց։

Գևորգը հետո է բացատրում, թե ինչու է այդպես կարծում։ Ասում է՝ տղամարդկանց հետ աշխատելը հեշտ է, կանայք էլ կանաց հետ են լեզու գտնում։ Այնուամենայնիվ վարսահարդարը մտածում է հավասարությունը պահելու համար մի գեղեցկոթյան սրահ էլ կանաց համար բացել։