×

Հայերեն սովորելու նոր մեթոդ սփյուռքահայերի համար. «M.A.M» կրթական շարժումը ստեղծել է հատուկ բովանդակություն

11.04.2022

«Շիրակ, Երևան, Սյունիք, Արցախ և Լոռի». անունները դասասենյակներինն են։ Այստեղ ուսուցիչները սփյուռքահայերին առցանց սովորեցնում են հայերեն խոսել, գրել և կարդալ։

«Սա սմարթ բորդ է, որը ունի էկրան, որը touch screen է։ Այստեղ ձայնագրված պրոցես կա։ Ուսուցիչը անց է կացնում դասը։ Այստեղ ունենք տեսախցիկ, որը ուսուցչի հետ շարժվում է՝ ավելի կենդանի դարձնելով դասըթնացի պրոցեսը։ Սա արդեն աշխատանքային համակարգիչն է, ձայնային լավ որակ ունենք և շատ ինտերակտիվ են անցնում մեր դասերը», - ասաց Աիդա Գրիգորյանը։ 

Մի խոսքով, այն ամենը, ինչ պետք է հեռավար դասը արդյունավետ կազմակերպելու համար։ Հայերեն սովորելու ամբողջ բովանդակությունը «ՄԱՄ» հայերենի ուսուցման կենտրոնն է ստեղծել՝ աշխատելով Հայաստանի լավագույն ուսուցիչների և դիզայներների հետ։

«Տարբեր տեսակի դաընթացներ են, որոնց ընթացքում տարբեր խաղեր են օգտագործում։ Էկրանի բոլոր հնարավորություններն օգնում են, որ դասն ավելի ակտիվ անցնի։ Երեխաներն ընթացքում ինչ-որ վիդեոդիտումներ են անում, ձայնային որակյալ մուլտեր են նայում։ Հաղորդակցման շատ հետաքրքիր ֆորմատ է ստացվում։ Ուրախ են անցնում դասերը», - ասաց Աիդա Գրիգորյանը։ 

Արդյունքում ստացել են մի մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է հայերեն սովորեցնել տարբեր գիտելիքներ և տարիք ունեցող մարդկանց։ Բոլոր առցանց դասերը, տնային աշխատանքներն ու վարժությունները կատարվում են միայն մեկ հարթակում՝ առանց լրացուցիչ ծրագրեր ներբեռնելու։

«Պլատֆորման եռալեզու է։ Հարմարեցված, թե ինչ լեզվով է ցանկանում օգտվել։ Այստեղ ունենք դասեր։ Հստակ նշված է, ամեն մեկի մասին տեղեկատվություն կա։ Յուրաքանչյուրի տակ գրաֆիկները կան ժամային», - ասաց Աիդա Գրիգորյանը։ 

«Մամ»-ում այս պահին 8 ուսուցիչ կա, որոնք աշխատում են տարբեր երկրներում և ժամային գոտիներում ապրող հայերի հետ։ Հայերեն սովորելով մասնակիցներն սկսում են տիրապետել նաև հայոց պատմությանը, մշակույթին և գրականությանը։

««M.A.M» առցանց հարթակԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ - Կարծում եմ, որ արդեն հաջողել ենք ինչ-որ առումով, որովհետև երեխաները շատ հաճելիորեն մեզ զարմացնում են իրենց մեծ ցանկությամբ սովորելու։ Անգամ ընկերացել են, խմբեր ունենք, որտեղ եթե մեկը 5 րոպե ուշանում է, հարցնում են, թե ինչու երեխան չի միացել, դասին, ուր է մեր ընկերը», - ասաց Մարինա Ղազարյանը։ 

Առցանց հարթակում հայերեն սովորում են հիմնականում Եվրոպայի և Ամերիկայի հայերը, սովորողներ կան նաև Ավստրալիայից։ Ծրագրին են միացել նաև արտասահմանցիները։

«Հիմանակոնւմ հայերն են, բայց ունենք նաև արտասահմանցիներ։ Օրինակ՝ ուսանող ունենք, որի ամուսինը հայ է և ուզում է սովորել հայերեն, որովհետև հասկանում է, որ առնչություն է ունենալու ամբողջ կյանքի ընթացքում այս լեզվի հետ և ուզում է հետագայում տիրապետել լեզվին», - ասաց Մարինա Ղազարյանը։

Համահիմնադիրների խոսքվ, «ՄԱՄ»-ը միայն հայերենի ուսուցման հարթակ չէ, այն շարժում է, որը սովորեցնում է սիրել մեր լեզուն, պատմությունն ու արմատները։ «ՄԱՄ» կրթական հարթակում շուտով հնարավոր կլինի շախմատ սովորել հայերեն։