Լիբանանյան և հայկական խոհանոցները՝ մեկ վայրում. հայրենադարձ ընկերները բիզնես են հիմնել հայրենիքում
03.02.2022
Տատից հայկական ուտեստներ պարտաստելու արհեստը ժառանգած ու փոքր հասակում մսավաճառ եղած երիտասարդին Լիաբանանից Հայաստան է բերել հայրենիքում ապրելու և այն շենացնելու միտքը։ Ավո Տատուշյանը արդեն մի քանի ամիս է, ինչ հայրենիքում է։
«7-8 ամիս առաջ եկա Հայասատան շրջելու և հավանեցի այստեղի կյանքը, ժողովրդին, ապրելակերպը և որոշեցի ընտանիքովս տեղափոխվել Հայաստան»,- ասաց Ավո Տատուշյանը։
Հայրենադարձ երիտասարդը ընկերոջ՝ Սարգիսի հետ որոշեց շարունակել տատի կիսատ թողած գործը։ Միասին սննդի կետ հիմնեցին, որտեղ համադրել են լիբանանյան ու հայկական խոհանոցները։
«Հայաստանցիներն արդեն սովոր են լիբանանյան խոհանոցին և քիչ-քիչ ավելի է այն տարածվում Հայաստանում»։
«The food corner-ի աշխատակիցների մեծամասնությունը սփյուռքահայ է։ Մենք պետք է ինչ-որ կերպ քաջալերենք, որ իրենք գոհ մնան իրենց հայրենիքում, աշխատեն, իրենք իրենց գտնեն»,- նշեց հայրենադարձը։
Հիմնադրի խոսքով՝ մոտ մեկ ամիս գործող սննդի կետը հասցրել է գրավել թե՛ տեղացիների և թե՛ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Ասում է՝ ամեն անգամ նոր հաճախորդ ընդունելիս նրան ճանապարհում են
«Իմ հետագա կյանքը պատկերացնում եմ Հայաստանում, որ իմ երեխաները այստեղ դպրոց գնան, այստեղ մեծանան՝ հայկական շրջանում։ Մենք էլ աշխատենք այստեղ, զարգացնենք մեր երկիրը և բոլոր սփյուռքահայերին կոչ եմ անում վերադառնալ հայրենիք»,- եզրափակեց հայրնադարձ գործարարը։
Գործընկերները բիզնեսն ընդլայնելու նպատակ ունեն։ Հայաստանում կյանքը շարունակելը, աշխատատեղեր ստեղծելն ու հայրենիքի զարգացմանը նպաստելը նրանց համար առաջնահերթությունների շարքում են։