|
17.05.2012
Համբարձման տոնը Մայր Աթոռում «Համայն հայության և Հայրենիքի սիրտն է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը» Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
17.05.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
17.05.2012
Արցախի Տրամադրուելիք Օժանդակութիւնը Աւելի Քան Կրկնապատկելու Առաջարկ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ քոնկրեսական Էտըմ Շիֆի առաջնորդութեամբ տարուած ջանքերուն շնորհիւ, Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան Պետական եւ արտաքին գործողութիւններու յատկացումներու ենթայանձնախումբը վաւերացուցած է շարք մը հայանպաստ առաջարկներ, որոնց շնորհիւ՝ Արցախի տրամադրուելիք օժանդակութիւնը կրնայ 2 միլիոն տոլարէն 5 միլիոն տոլարի բարձրանալ՝ միաժամանակ կը մերժուի Հայաստանի տրամադրուելիք օժանդակութիւնը 7.5 միլիոն տոլարով կրճատելեու նախագահ Պարաք Օպամայի առաջարկը, որպէսզի Հայաստանի տրամադրուելիք օժանդակութիւնը մնայ առնուազն 40 միլիոն տոլարի շուրջ:
17.05.2012
ԻՐԱՆԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ԱԶԷՐԻՆԵՐԸ ԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ Իրան ապրող Ազէրիները Թուրքիոյ մէջ հաստատած են «Հարաւային Ազէրպայճանի Թուրքերու ազգային խորհուրդ»-ը, որուն գլխաւոր նպատակն է՝ Իրանի Ատրպատական նահանգին համար անկախութիւն ապահովել:
17.05.2012
Բունդեսթագի պատգամավորը Բաքվում հայտարարել է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Ֆոլկեր Բեքը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:
17.05.2012
«ՏԷՐՍԻՄՑԻՆԵՐՈՒՆ 75 ՏՈԿՈՍԸ ՀԱՅ Է» Կ՚ԸՍԷ ՏԷՐՍԻՄՑԻ ՀԱՅԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ Տէրսիմցի Հայերու միութեան նախագահ Միհրան Փրկիչ «Հապէր Վաքթիմ» կայքէջին հարցազրոյց մը տուած է։ Նշենք, որ Մ. Փրկիչ, երկու տարի առաջ իր անունն ու կրօնքը փոխելով, հիմնած էր նշեալ միութիւնը։ Ան իր յայտարարութիւններուն մէջ ըսած է, թէ Տէրսիմի բնակչութեան 75 տոկոսը հայկական ծագում ունի։
17.05.2012
ՊՈԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ ՄԷՋ «ԻՍԼԱՄԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ» ԿՌԻՒ Պոլսոյ ծանօթ Գարակէօզեան հայկական որբանոցին մէջ, 2010 մարտ 12-ին տեղի ունեցած արարողութենէ մը ետք, ծայր առած է ամբողջ պատմութիւնը:
16.05.2012
Թավրիզն ընդդեմ Բաքվի «Եվրոտեսիլ-2012» մրցույթի անցկացմանը համընթաց՝ Բաքվում մայիսի 22-26-ը համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոքի ձայն բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակությունը:
16.05.2012
Ճանաչողական այց Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդավանք Մայիսի 12-ին Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախաձեռնությամբ սփյուռքահայ ուսանողները միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ «Հայրենիքը սիրելու համար նախ պետք է այն ճանաչել»: Այս ճանաչողական այցը կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ:
16.05.2012
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ: |
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































