|
17.05.2012
Համբարձման տոնը Մայր Աթոռում «Համայն հայության և Հայրենիքի սիրտն է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը» Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
17.05.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
Սփյուռք
17.05.2012
Տոնակատարություն՝ նվիրված Առաջին Հանրապետությանը 2012թ. մայիսի 26-ին Ֆիքսի «Առաքելյան-Կիվտենյան» մարզադաշտում ՀՅԴ Ֆիքսի «Արամ Մանուկյան» կոմիտեն կազմակերպելու է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տոնի առթիվ տոնակատարություն, որին մասնակցելու է տեղի Համազգայինի պարախումբը, և ներկա են գտնվելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Քաղաքականություն
17.05.2012
ՀՅԴ-ն՝ Օլանդին, ՌԱԿ-ը՝ Սարկոզիին Մեկնաբանելով նախագահական ընտրությունները Ֆրանսիայում
Սփյուռք
17.05.2012
Արեւմտեան Հոլիվուտի Քաղաքապետ Փրանկ Կը Մեծարուի Հարաւային Քալիֆորնիոյ հայ դեմոկրատներ կազմակերպութեան (SCAD) նախաձեռնութեամբ «Տաղլեան» մշակութային կեդրոնին մէջ տեղի ունեցած հաւաքոյթի մը ընթացքին, դեմոկրատ ղեկավարներ, քաղաքական գորիչներ եւ համակիրները առիթը ունեցան մեծարելու Արեւմտեան Հոլիվուտի քաղաքապետ Ճեֆրի Փրանկը՝ անոր շարք մը հայանպաստ քայլերուն համար:
17.05.2012
Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին Մայիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային (Diego Ernesto Alvarez Rivera)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հասարակություն
17.05.2012
Արցախի Տրամադրուելիք Օժանդակութիւնը Աւելի Քան Կրկնապատկելու Առաջարկ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ քոնկրեսական Էտըմ Շիֆի առաջնորդութեամբ տարուած ջանքերուն շնորհիւ, Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան Պետական եւ արտաքին գործողութիւններու յատկացումներու ենթայանձնախումբը վաւերացուցած է շարք մը հայանպաստ առաջարկներ, որոնց շնորհիւ՝ Արցախի տրամադրուելիք օժանդակութիւնը կրնայ 2 միլիոն տոլարէն 5 միլիոն տոլարի բարձրանալ՝ միաժամանակ կը մերժուի Հայաստանի տրամադրուելիք օժանդակութիւնը 7.5 միլիոն տոլարով կրճատելեու նախագահ Պարաք Օպամայի առաջարկը, որպէսզի Հայաստանի տրամադրուելիք օժանդակութիւնը մնայ առնուազն 40 միլիոն տոլարի շուրջ:
Հասարակություն
17.05.2012
ԻՐԱՆԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ԱԶԷՐԻՆԵՐԸ ԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ Իրան ապրող Ազէրիները Թուրքիոյ մէջ հաստատած են «Հարաւային Ազէրպայճանի Թուրքերու ազգային խորհուրդ»-ը, որուն գլխաւոր նպատակն է՝ Իրանի Ատրպատական նահանգին համար անկախութիւն ապահովել:
17.05.2012
Թոմ Մորելոն` Հայոց ցեղասպանության մասին. «Պատմությունը մոռանալը կհանգեցնի դրա կրկնության» (տեսանյութ) Աշխարհահռչակ կիթառահար, Grammy-ի մրցանակակիր Թոմ Մորելոն ներկայացրել է «The World Wide Rebel Tour» կոչվող նոր նախագիծը` փաստագրական ֆիլմ, որը պատմում է երգչի ստեղծագործական կյանքի մասին: Նախագծում ընդգրկված են ֆիլմերի 42 տարբերակներ, որոնք արված են տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանի համար:
Հասարակություն
17.05.2012
Բունդեսթագի պատգամավորը Բաքվում հայտարարել է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Ֆոլկեր Բեքը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































