Պատրաստ ենք գործակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ատելության խոսքից զերծ. Նիկոլ Փաշինյան
22.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել, որոնց թվում է ատելության խոսքին առնչվող հատվածը:
«Ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում:
«Մենք պատրաստ ենք համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Ըստ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը ինստիտուցիոնալացվում է, իսկ խորհրդարանական ուժերի հետ գործակցությունը ինստիտուցիոնալ է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության: