Նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի. Սերժ Թանկյանը
14.04.2021
Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեդիա դաշտում շարունակում է ակտիվ լինել և իր հետևորդներին լսելի դարձնել իրականությունը:
Այս անգամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում կարճ գրառմամբ անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին՝ կից գրելով՝ «Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի»։
Գրառման կից տեսանյութում ներկայացվում է, թե «թանգարանում» ինչ լուսանկարներ, պատերազմի շրջանում օգտագործված իրեր, զենք և զինամթերք է ցուցադրված: Սա մարդկային իրավունքի ոտնահարում է, քանի որ այստեղ են ներառվել հայ վիրավոր զինվորների մարմինների լուսանկարներ, սպանված հայերի գլխարկներ և հագուստ, խեղաթյուրված մարմիններ: