×

Նոր գիրք՝ Արամ Ա կաթողիկոսի գրչով. «Turning to God / Դարձ առ Աստուած»

09.04.2021

200 էջից բաղկացած Արամ Ա վեհափառ հայրապետի անգլերենով գրված նոր գիրքը՝ «Դարձ առ Աստուած» օրագրություն է 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսների, երբ համաճարակը նոր էր սկսել:

Գիրքը շոշափում է զանազան բնույթի նյութեր՝ կրոնական, սոցիալական, միջեկեղեցական, էկո համակարգի, նաև քաղաքական, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն համաճարակի ստեղծած կացության և հասարակության դիմագրաված տագնապների հետ: