×

«Ո՛չ ցեղասպանությանը». Դոնի Ռոստովում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կլինի

06.04.2021

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում կբացվի «Ո՛չ ցեղասպանությանը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրություն։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

«Մտնելով դահլիճ ՝ առաջին իսկ րոպեներից ձեր սրտում վիշտ կզգաք։ Թեթև լուսավորություն, հայ մեծ կոմպոզիտորների երաժշտություն և պատմություն՝ աշխարհի ամենասարսափելի իրադարձություններից մեկի մասին», - նշված է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում։  

Հայերի միությունը հայտնել է, որ ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 11-25-ը։ Այն կազմակերպվել է Ռոստովի հայ երիտասարդական միության և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով։