×

«Եվրոպան պետք է բացի աչքերը և դադարի լռել». Եվրախորհրդարանի պատգավորը Եռաբլուր է այցելել

06.04.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ինչից հետո գրառում է արել սոցցանցում և դրան կից հրապարակել լուսանկարներ.

«Եռաբլուր զինվորական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ զինվոր է ամփոփված, որ զոհվել է անցյալ տարի՝ Հայաստանը պաշտպանելով ագրեսիայից: Նրանց մեծ մասը գրեթե 20 տարեկան էր: Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դադարի լռել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Պատգամավորն իր գրառումն ամփոփել է Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծության քառյակով, որը գրվել է Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի հավերժացման առիթով՝ 1954 թվականին.

«Մնաք բարով թախիծ ու խինդ,

Մնաք բարով վարդեր,

Մնաս բարով կյանք, մնաք բարով լույս ու քամի:

Ամուսնացիր և երջանիկ եղիր, իմ մասին էլ հաճախ մտածիր.

Դու, որ շարունակելու ես ապրել հիասքանչ աշխարհում,

Երևանում – հետո, երբ ամեն ինչ ավարտվի»։