×

Իրանահայ բեմադրիչի՝ Արցախի մասին պատմող ֆիլմը Հռոմում արժանացել է մրցանակի

06.04.2021

Իրանահայ բեմադրիչ Անահիտ Ապատի «Եվա» ֆիլմն արժանացել է Հռոմի՝ ֆրանսախոս ֆիլմերի 11-րդ փառատոնի «Հանդիսատեսի մրցանակին»։ 

Մրցանակաբաշխությանը ելույթ են ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը և ֆիլմի հեղինակ Անահիտ Ապատը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում և պատմում են Արցախյան առաջին պատերազմի մասին՝  ներկայացնելով, թե ինչպես է տարիներ տևող պատերազմը փոխում մարդկանց ճակատագրերը՝ պատճառելով ցավ ու տառապանք: