×

Արհեստանոցներ հայ կանանց համար, երաժշտական թանգարան. Իրանում Հայոց թեմին պատկանող շինություններ են վերանորոգվել

05.04.2021

Սպահանի հայկական թեմապատկան կալվածքների օպտիմալացման ծրագրի շրջանակում իրականացվում է 3 նախագիծ՝ աշխատատեղեր ստեղծելու, միությունների գործունեությանը նպաստելու և մշակութային ժառանգության պահպանման նոր հաստատություն հիմնելու ուղղություններով։

Անցած 2 տարում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը հսկայական աշխատանքներ է իրականացրել՝ ուղղված հին և խարխուլ, բայց և ճարտարապետական առումով հնաոճ ու յուրահատուկ արժեք ունեցող շենքերի օպտիմալացման խնդրի լուծմանը՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու և փլուզման վտանգը կանխելու նպատակով։

Ավարտին են հասցվել համայնքի կանանց համար աշխատատեղի-արհեստանոցներների հիմնումը, Բերիայի Կրթասիրաց միության և Հայ Ուսումնասիրաց «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի մասնաճյուղի համար նոր կենտրոնատեղիի ստեղծումը և Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարանի հիմնադրումը։

Աղբյուր՝ alikonline.ir