×

«Հրանտ Դինքի սպանության դատավարությունը թերացումներով է». Դինքի ընտանիքի իրավապաշտպան

05.04.2021

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հրապարակվել է դատարանի վճիռը։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել նախ­­կին ոս­­տի­­­կանա­­պետ­­եր Ռա­­մազան Աք­­յուրեքը և Ալի Ֆո­­ւաթ Ել­­մա­­­զերը՝ ծրագ­­րված մար­­դասպա­­նու­­թյան, պաշ­­տոնական փաս­­տա­­­թղթե­­ր ոչնչաց­­նե­­­լու կամ խե­­ղաթյու­­րե­­­լու մեղադրանքով։

Ցմահ է դատապարտվել նաև նախ­­կին սպա Մու­­հարրեմ Դե­­միր­­քա­­­լեն, որը մե­­ղադ­­րվում էր ծրագ­­րված մար­­դասպա­­նու­­թյանն օժան­­դա­­­կելու համար։ Օքան Շիմ­­շեքը, Վեյ­­սել Շա­­հինը և նախ­­կին հրա­­մանա­­տար Ալի Ոզը դատապարտվել են 25 տա­­րվա ազա­­տազրկման։

Հրանտ Դինքի ըն­­տա­­­նիքը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե 14 տա­­րվա դա­­տավա­­րու­­թյան ըն­­թացքում դիտմամբ քողարկվել են ոճի­­րի բուն պա­­տվի­­րատու­­նե­­­րը և կազ­­մա­­­կեր­­պիչնե­­րը.

«Դա­­տական հա­­մակար­­գի այս աս­­տի­­­ճան որակազրկված պայ­­մաննե­­րում ար­­դեն անհնար էր ար­­դա­­­րու­­թյան կա­­յացու­­մը…։ Մենք՝ որպես Հրան­­տի ըն­­տա­­­նիք, ըն­­կերնե­­ր, փաս­­տա­­­բան­­նե­­­ր և նրա դա­­գաղը ու­­սամբարձ տա­­նող բա­­րեկամ­­նե­­­ր,  չպի­­տի վհատվենք այս ար­­դա­­­րու­­թյան պայ­­քա­­­րում։ Մին­­չև, որ ամ­­բողջ մեր­­կությամբ հստա­­կեցվի այս սպա­­նու­­թյան տե­­ղի տվող մտայ­­նությու­­նը», - ասված է հայ­­տա­­­րարու­­թյան մեջ։

Հրանդ Դինքի ըն­­տա­­­նիքի իրավապաշտպան Հա­­քան Բա­­քր­­ճըօղ­­լուն մեկնաբանել է վճի­­ռը և նշել դա­­տավա­­րու­­թյան թե­­րացումնե­­րը։ Նա հայտնել է, որ առարկելու են դատարանի կայացրած որոշումը։ 

Աղբյուրը՝ «Ակոս» թերթ