×

Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

24.03.2021

Օքսֆորդի (Օհայո նահանգ, ԱՄՆ) քաղաքապետ Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը 2021 թվականի փետրվարի 2-ի բանաձևով ճանաչել են Արցախը՝ ընդառաջելով Մայամիի համալսարանի հայ ուսանողներ Էնդրյու Դևեջյանի և Թերեզա Անիևի խնդրանքին։ Այս մասին տեղեկացրել է Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի Արևելյան թևը:

Օքսֆորդում ապրող մոտ 14 հազար հայերը մշտապես զգացել են քաղաքի աջակցությունը Արցախին առնչվող հարցերում։  Անցած շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը ևս ստորագրել են սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնությամբ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:   

«Եթե գավառական Օհայոյում գտնվող նման փոքր քաղաքը կարող է ճանաչել Արցախի Հանրապետությունը, ապա դա կարող են անել բոլոր վայրերում»,- ասել է Էնդրյու Դևեջյանը։