×

Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է․ Հակոբ Արշակյան

15.03.2021

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 

«2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)», - գրել է նախարարը: 

Արշակյանը գրառմանը կից ներկայացրել է նախարարության իրականացրած հարցման արդյունքները՝ շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։

Նախարարը կոչ է արել կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում երաշխավորված կլինի որակյալ աշխատանք գտնելը Հայաստանում: