×

«Բեռլինալի»-ի կազմակերպիչները ցուցադրել են «Black Bach Artsakh» ֆիլմը՝ չնայած ադրբեջանցիների բողոքներին

10.03.2021

Բեռլինի միջազգային «Բեռլինալի» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց Արցախի հակամարտությանը նվիրված ֆիլմը՝ չնայած ադրբեջանական մեղադրանքներին։ Պաղեստինցի Այրին Անասթասի և իրանցի Ռենե Կապրիի բեմադրած «Black Bach Artsakh» (Սև Այգի՝ Արցախ) ֆիլմը պատմում է արցախաադրբեջանական 12-ամյա հակամարտության մասին: Բախի հնչյունների զուգակցությամբ 13 մասից բաղկացած ֆիլմը ցուցադրում է դրվագներ, որոնք արտացոլում են պատերազմի, ինքնության, պատկանելիության բնույթը և ներկայացնում 2007 թվականին տարածաշրջանի հայ բնակիչների հետ անցկացված հարցազրույցները։ 

Ադրբեջանցիները և թուրքերը բողոքել էին՝ նշելով, որ ֆիլմը քարոզչական բնույթ ունի, իսկ դեպքերը «միակողմանի են ներկայացված»։ Նրանք պահանջել էին չեղարկել ֆիլմի ցուցադրությունը՝ հատկապես քննադատելով այն հատվածը, որտեղ ներակայացված է 90-ականների Արցախի հակամարտությունը՝ որպես ազատագրության և ինքնորոշման պայքար, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ որպես Ադրբեջանի բռնապետի ներխուժում։ 

Չնայած բողոքներին՝ փառատոնի կազմակերպիչները մերժել են ֆիլմը ծրագրից հանելու կոչերը՝ հայտարարելով, որ թեպետ ֆիլմը հակամարտության բարդ խնդիրների և ցավալի հիշողությունների մասին է, չի կարելի լռեցնել ֆիլմի հեղինակների ձայնը։