×

100 կոնգրեսականներ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

23.02.2021

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված դիմումի ստորագրահավաքին մասնակցել է 100 կոնգրեսական։ Հաջակցություն Հայաստանի և Արցախի ստորագրված նամակում նշված են հետևյալ պահանջները. հավելյալ աջակցություն Արցախի վերակառուցման համար, ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորում, հայ ռազմագերիների վերադարձ, պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների նկատմամբ՝ մարդկանց իրավունքների խախտման համար, աջակցություն Հայաստանի տնտեսության զարգացմանը և Հայաստանում ապաստանած գաղթականներին, նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչում։ 

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կառավարական  հարցերի ղեկավար Թերեզա Երիմյանը ողջունել է կոնգրեսականների համախմբումը ԱՄՆ արտաքին գործերի նախարարին և Պաշտպանության նախարարին ուղղված  նամակի շուրջ։ 

Կոնգրեսի հայկական համախմբման համաատենապետներ Ֆրենք Փալոն,  Կաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալատաոն և փոխատենապետ Էդմ Շիֆը շնորհակալություն են հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստանի և Արցախի հարցում սատար կանգնելու համար։