×

Ռուսաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Արցախ

23.02.2021

Երևանից Արցախ է ուղևորվել Ռուսաստանից ուղարկված հերթական մարդասիրական օգնությունը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը հայտնել է, որ բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ, սալիկներ, փայտանյութ։

«Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ»,- ասել է նա։ 

Մարդասիրական օգնության տեղափոխումը կազմակերպվել է 6 բեռնատարով։