×

Լուսինե Ստեփանյան - հհ-ում արցախի մշտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատար

12.02.2021

Վերջին օրերին սոցցանցերում տարածվող լուրը, թե Արցախ այցելելն անվտանգ չէ,  իրականությանը չի համապատասխանում։ Մուտք գործելու կարգում որոշ փոփոխություններ են կատարվել՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

 «Ցանկանում եմ ուղղակի ևս մեկ անգամ շեշտել, որ դա թյուր ինֆորմացիա է։ Խնդրում եմ հետևել միայն պաշտոնական ինֆորմացիային»։

Մուտք գործելու կարգն էապես չի փոխվել։ Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա պետությունների քաղաքացիներին և այն սփյուռքահայերին, որոնք Հայաստանի քաղաքացի չեն։ Արցախ այցելելու համար նրանք նախապես պետք է դիմեն Արցախի արտաքին գործերի նախարարություն՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։

 «Արցախի Արտաքին գործերի նախարարությունը պարզապես տեղեկացնում է ռուս խաղաղապահներին՝ այցելել ցանկացող քաղաքացիների մասին»։

Հայաստանի քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերի և օտարերկրացիների համար գործում է վիզային ռեժիմը։ Վիզաները կտրամադրվեն 3-4 օրում։ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ չկա, Արցախ այցելելու համար նրանց տրամադրվում է գրանցման թերթիկ։ Հայաստանի քաղաքացիների համար մուտքն ազատ է։