×

Մարտից Արցախի յուրաքանչյուր քաղաքացի 4 ամիս 68 հազար դրամ կստանա

11.02.2021

Արցախի քաղաքացիները 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կստանան։ Նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Առաջարկվում է մարտից 4 ամսով Արցախի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել 68 հազար դրամ աջակցություն, բացառությամբ՝ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց»,- ասաց նախարարը:

Մինչև օրս 15 միլիարդից ավելի աջակցություն է տրամադրվել 100 հազարից ավելի քաղաքացիների։ Առաքելյանը հայտնեց, որ ներկայումս աշխատանքի խրախուսման միջոցառումներ են իրականացնում Արցախի գործընկերների հետ։ Առաջիկայում էլ Արցախի խորհրդարանը կընդունի հարկային համակարգի փոփոխությունները, մի շարք ոլորտներում շահութահարկը 2 տարի ժամկետով կդառնա 0, իսկ եկամտային հարկը՝ 15 տոկոս։ Սա հնարավարություն կտա ավելացնել աշխատանքային առաջարկները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ թվարկված միջոցառումները բխում են նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզից, որը շարունակելու են հետևողականորեն իրականացնել։