×

Ինչպե՞ս բիզնես սկսել Հայաստանում. «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը խորհրդատվություն է տալիս ներդրողներին

29.01.2021

Ինչպե՞ս ներդրում անել Հայաստանում, ո՞ւր դիմել և ի՞նչ խորհրդատվություն ստանալ։ Բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ Մեկ պատուհանի սկզբունքով աշխատող հիմնադրամը օգնում է սկսնակ և գործող ընկերություններին բիզնես սկսել ու զարգացնել այն։ 

«Ներդրումների աջակցման կենտրոն»-ը ստեղծվել է 2020 թվականի սկզբում, նպատակն է՝ սպասարկել օտարերկրյա և տեղական բիզնեսը, ներդրողներին, այսինքն քայլել իրենց հետ ամբողջ ճանապարհով, մեզ դիմելու առաջին պահից մինչև իրենք կսկսեն ՀՀ-ում ծավալել իրենց գործունեությունը, որը իր մեջ ներառում է հետներդրումային սպասարկում։ Նաև մենք ունենք գործիքակազմ, որը իրենից ենթադրում է օտարերկրյա ներդրողների ներգրավումը պրոակտիվ ձևով,- ասաց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,- Կուզեի շեշտել, որ դա բացառապես անվճար ծառայություն է մեր կողմից, և ինչպես շեշտեցի մենք ունենք հետներդրումային սպասարկում։ Պարտադիր չէ, որ մեզ դիմեն, որ մենք զբաղվենք այդ սպասարկմամբ , մենք ունենալու ենք aftercare պրոդուկտը, երբ արդեն առկա օտարերկրյա ներդրողներին մենք այցելելու ենք, զանգելու ենք, և պարտադիր չէ, որ նրանք ունենան որևէ խնդիր։ Մեր ուշադրության կենտրոնում են լինելու, մեր թիմը կցելու է համապատասխան account manager-ներ, որոնք կզբաղվեն կոնկրետ ներդրողներով»։ 

Այս կենտրոնը առաջին կոնտակտն է օտարերկրյա և սփյուռքահայ ներդրողների համար։ Նրանք առաջին ձեռքից կարող են խորհրդատվություն ստանալ  Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների մասին։ 

«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մոբիլիզացնել հայկական սփյուռքի ողջ արհեստավարժ ներուժը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման։ Կարծում եմ սփյուռքի հայտնի գործարարները և մասնագետները կամավորության սկզբունքով կարող են նշանակվել որպես ՆԱԿ-ի ներկայացուցիչները արտերկրում՝ հանդիսանալով կապող օղակ մեր կենտրոնի և տվյալ երկրի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև», - ասում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի առևտրատնտեսական կապերի թիմի ղեկավար Ալինա Եղիազարյանը։

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը հրապարակել է ներդրումային մարզային քարտեզ, որտեղ կարող եք տեսնել՝ որ մարզում որ ոլորտն է ավելի բարենպաստ ներդրումների համար։

«Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման թիմը մեկ պատուհան սկզբունքի շրջանակներում իրականացնում է տեղական, ինչպես նաև օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ընկերությունների ներդրումների սպասարկումը և ուղեկցումը։ Աշխատում ենք բոլոր պետական կառույցների հետ, մենք կամուրջ ենք հանդիսանում ներդրողի և պետության միջև, որպեսզի ներդրումը սահուն մեկնարկով իրականացվի, ինչպես նաև խնդիրների վերհանում ենք իրականացնում, որոնք առաջանում են հենց ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում և փորձում ենք այդ խնդիրների համար լուծումներ գտնել և տրամադրել։ Ներդրումային ծրագրերը իրականացվում են հիմնականում գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում, կառուցապատման, արդյունաբերության ոլորտում։ Սփյուռքահայ ներդրողներ ունենք, ովքեր ցանկանում են իրենց ներդրումները իրականացնել Հայաստանում՝ այս նշված ոլորտների շրջանակներում», - ասում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների աջակցման հետներդրումային սպասարկման թիմի ղեկավար Գոհար Գալյանը։ 

Ներդրողին ավելի մոտ լինելու և ավելի արագ խորհրդատվություն տալու համար «Ներդրումների աջակցման կենտրոնը» երևանում և մարզերում գրասենյակների ունի։ Կենտրոնն այժմ ռեբրենդինգի փուլում է և շուտով կներկայան որպես ինթերփրայզ Արմենիա։