×

«Ամեն ինչ՝ հանուն երազած Հայաստանի». հայրենադարձ Մարգարիտայի պատմությունը

22.12.2020

Մարգարիտա Բաղդասարյանը 16 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո վերադարձավ Հայաստան։ Սկզբում դժվար էր, բայց ինտեգրվեց հայաստանյան կյանքին և աշխատանքի ընդունվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։

«Սկզբում կառավարում էի սփյուռքից ուղարկվող դրամական և նյութական օգնությունները։ Հետո ավելի ընդլայնվեց աշխատանքս։ Հիմա ղեկավարում եմ հայերնադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման պրոցեսը։ Հուսով ենք, որ մյուս տարի արդեն կունենանք հայրենադարձների ինտեգրման գեղեցիկ կենտրոն»։

Հայրենադարձի խոսքով՝ իր համար շատ կարևոր է աշխատել և ապրել Հայաստանում։ Ասում է ՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որի մասին երազել ենք, հատկապես՝ սփյուռքում։

Մարգարիտան իր ապագան Հայաստանում է պատկերացնում և նպատակ ունի սեփական ներդրումն ունենալ պետական համակարգի բարեփոխումներում։