×

Պարգև Սամուելյանը Թուրքիայում առաջին հայ հաղորդավարն է, որն ամեն շաբաթ ներակայացնում է աշխարհի լրահոսը

17.09.2020

Պարգև Սամուելյանը Թուրքիայում առաջին հայ հաղորդավարն է, որն ամեն շաբաթ ներակայացնում է աշխարհի լրահոսը։ Լույսը Թուրքիայում առաջին հայալեզու հեռուստատեսությունն է։ Այն դժվարությամբ են ստեղծել ու եթեր հեռարձակել։

«Քուրան Ընտանիքը՝ իրենց հոր՝ Արամ Քուրանի գլխավորությամբ որոշել են հիմնել Լույս հեռուստաընկերությունը, այն ինտերնետային հեռուստատեսություն է, որը Թուրքիայում առաջինն է հայերեն լեզվով՝ մասնավորապես արևմտահայերենով։ Պետք է նաև նշեմ, որ Քուրան ընտանիքը 8 տարի շարունակ հրատարակում է «Լույս» պարբերականը, որն ունի թուրքերեն և հայերեն բաժիններ,հետևաբար Լույս հեռուստաընկերության նպատակը ի սկզբանե եղել է արևմտահայերենի գոյությունը պահպանելը», - ասում է նա։

Պարգևն իր մեծ ներդրումն ունի Լույս Հեռուստաընկերության հիմնադրման մեջ. Նրա համար կարևոր է, որ հեռուստատեսությամբ հնչի հայերենը։ 

«Երբ իմանում եմ, որ օտարները իմ ազգի լեզուն՝ հայերենը լսելով հիանում են, ցանկանում են հայ գրականությանը, մշակույթին և պատմությանը ծանոթանալ և սովորել, ես ինձ շոյված և հաջողակ անձ եմ զգում», - ասում է նա։

Պարգևի Աամուելյանի խոսքով, հայրենքի սահմաններից դուրս հաջողության հասնելու բանաձևը նպատակասլաց լինելն է։ Նրա խոսքով, պետք է պատրաստ լինել դժվարություններին։ 

«Պետք է գիտակցել նաև, որ որևէ գործ կամ նախաձեռնություն հեշտ չի ընթանում,անպայման այդ ուղին ունի խոչընդոտներ, վերելքներ և վայրէջքներ,բայց պետք չէ վհատվել, 10 անգամ չափելով և 1 անգամ կտրելով նպատակի հասնելը հաջողության հասնելու գաղտնիքն է», - ասում է նա։

Հայրենիքից հեռու, բայց մշակույթը պահելով. Պարգևի ցանկությունն ու նպատակն է, որ արևմտահայերենն ու սերունդների թողած գրական ժառանգությունը նաև հայրենիքի սահմաններից դուրս լինեն պաշտպանված։ Պարգև Սամուելյանը խոստանում է՝ շուտով հեռուստադիտողին կներկայացնեն նոր ու հետաքրքիր հեռուստանախագծեր։