×

«Կիլիկիա» պարախումբը մեծ անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին

23.10.2020

 

Հայկական պարը սովորելը դժվար է օտարերկրացիների համար, բայց Կիլիկիա պարախմբի ջանքերով Ռուսաստանում ոչ միայն հայերը հնարավորություն ունեն այն սովորելու, այլ նաև օտարազգիները։

«Աշխատում ենք այնպես անել, որ հայկական պարը սիրեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաև սիրեն մեր ռուս և կովկասյան ազգի ընկերները։ 

Կիլիկիա պարախումբը եղել է աշխարհի տասնյակ բեմերում, նվաճել հարյուրավոր մրցանակներ, Լյուդմիլայի համոզմամբ հաջողության բանալին հայկականի հանդեպ մեծ սերն է․

«2014 Թվականին Մոսկվայում իրականցվեց 18-րդ միջազգային օլիմպիադան, որտեղ ես ինքս գրավեցի աշխարհի տիտղոսի կոչումը՝ ներկայացնելով Հայաստանը։ Մենք ունենք շատ միջազգային կովկասյան մրցույթներ, որտեղ մասնակցել ենք և հաղթահարել։

Լինելով հայրենիքից հեռու՝  Լյուդմիլան կարևորում է սփյուռքում հայապահպանության գործում իրենց ներդրումը․

«Ամենակարևորն այն է, որ երբ երեխաները գալիս են այստեղ, հասկանան, թե ինչու է իրենց պետք հայկական մշակույթը։ Սփյուռքում թե հայրենիքում ամենակարևորը դա ընտանիքն է, իհարկե լեզուն, գրականությունը, արվեստը և հայկական պարը բոլորը մեկը մյուսի հետ կապված են։

Հայրենիքից հեռու, բայց հայկականը ստեղծելով և պահպանելով, պարախումբը մեծ անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին, որտեղ էլ հայ հանդիսատեսի ջերմությունը նոր ուժ կտա՝ ավելի մեծ հաղթանակներ գրանցելու համար։