×

Անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստագործական փառատոնը

07.10.2021

 

- Եվ վերնազգեստները, սրանք ամբողջը մեր նոր աշխատանքներն են։

 -Շատ սիրուն են

- Շնորհակալ եմ 

-Միայն կնո՞ջ համար է 

-Այս պահին կնոջ համար է, բայց եթե ուզեք տղամարդու համար էլ կպատրաստենք:

Չափն ու ոճը հաճախորդից, արտադրանքը՝ երկու քույրերից։ Արդեն 4 տարի նկարչուհիներ Աննան և Ազատուհին  Եղեգնաձորի իրենց խանութի իրերը հավաքում, հասցնում են Երևան։ Քաղաքի բնակիչներին ու հյուրերին հեղինակային աշխատանքներն են ներկայացնում։ Սա հատուկ առիթով է. «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին են մասնակցում։ 

Բնական մետաքսից են աշխատանքները։ Ամբողջությամբ ձեռքով է արված, կողքերն էլ ձեռքով կարված են։ Սա հայկական մանրանկարչությունից վերցրած զարդանաղշեր են։ Սա կենաց ծառն է։ Այստեղ արդեն ունենք հեղինակային տարբերակներ։ 

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած բացօթյա ցուցահանդեսին մասնակցեցին Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ավելի քան 40 արհեստագործներ։ Նրանք ցուցադրեցին և վաճառեցին իրենց հեղինակային աշխատանքները։ 

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանն աջակցել է և դրա շրջանակում տարբեր տուրիստական փորձառությունների ձևավորումը Հայաստանի մարզերում։

Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանն է։ Ուսուցիչների ստեղծագործելու համար նոր հարթակ փնտրելու ճանապարհին հիմնել է «Հյուս» արվեստի կենտրոնն ու միացել փառատոնին։ Ներկայացնում է աշխատանքներ դեկորատիվ-կիրառական արվեստից, այդ թվում՝  հայկական ժանյակագործությունը, կարպետագործությունը, փայտարվեստն ու պոլիմերային կավը՝ հայական զարդերի, հագուստի, պայուսակների տեսքով։

Ներկայացնում ենք նաև տիկնիկագործությունը, որը այսօր շատ ակտուալ և հետաքրքիր է թե մեծերին, թե փոքրերին։ Այս երկու օրվա ընթացքում շատ տարբեր այցելուներ ենք ունեցել և՛ գնորդներ, և՛ այցելուներ։

Գյումրիում էլ Արվեստանոց հիմնած Մամիկոնն ու եղբայրը 3-րդ տարին է, որ մասնակցում են փառատոնին։  Ուսանողական տարիներին, ազատ ժամանակի անիմաստ վատնումը փոխարնել են ստեղծագործական աշխատանք կատարելով ու մինչ օրս էլ շարունակում են սկսածը՝ զարգացնելով արտադրանքը։ 

Փայտից ափսեներ ենք նկարազարդում, տարբեր վզնոցներ։ Շարք ունենք, որտեղ հայկական թռչունների տեսակներն ենք ներկայացնում։

Ցուցահանդեսի մասնակիցների թիվը տարեց տարի աճում է, աշխարհագրությունն` ընդլայնվում։ Մասնակիցների խոսքով՝ փառատոնի շրջանակում ավելացել են գնորդներն ու համագործակցությունները։ Կազմակերպիչներն էլ վստահ են` հաջորդ տարի ևս ցուցանմուշների պակաս չի լինի։