×

Հայկական օր Փարիզում. կազմակերպվել է հայկական իրերի ցուցահանդես-վաճառք

07.10.2021

Փարիզի արվարձաններից մեկում Հայաստանին և Արցախին նվիրված օր է եղել։

Ֆրանսիայի Կլամար քաղաքի փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի նախաձեռնությամբ արդեն վեցերորդ տարին է, որ համայնքում կազմակերպվում է հայկական օր։

«6 տարի աշխատում եմ քաղաքապետարանում, և 6 տարի առաջ առաջարկեցի ամենամյա հայկական օր կազմակերպել Կլամարում։ Առաջարկս սիրով ընդունեց քաղաքապետը»,- ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ տարեցտարի  մասնակիցների թիվն ավելանում է. հրավիրում են բոլոր հայկական միություններին, որոնք ամեն տարի սիրով մասնակցում են։ ֆրանսահայերը հայկական իրերի ցուցահանդես-վաճառք են իրականացրել։ Հայկական ապրանքատեսակներ են ներկայացրել տարբեր արտադրողներ: Քաղաքապետարանը կազմակերպել էր նաև համերգային ծրագիր։ 

Հայկական նախաձեռնությանը մասնակցել են մի շարք հայկական միություններ, ինչպիսիք են՝ Ֆրանսահայ կապույտ խաչը, Շեն միությունը, Նոր Սերունդը, Կոմիտե Ժումլաժը, Ազնավուր հիմնադրամը, Հայաստանի ժպիտը (Սյուղի դը Արմենի շարժումը), Լույսը, Համազգային թարգմանչաց վարժարանը, «Նուռ» վարժարանը: