×

Հայրենադարձ տեխնոմասնագետը ՏՏ ընկերություն է հիմնել

06.10.2021

«Այսպիսի վեբ կայք ենք տալիս մեր գործընկերներին, որպեսզի իրենք կարողանան ուսումնասիրել համակարգչային խաղերի շաբաթական վաճառքը։ Ոլորտում տարբեր վերլուծություններ ենք արել։ Իրենք կարող են իրենց ցանկացածը ֆիլտրել և նայել»,- պատմում է տեխնոմասնագետը։ 

Գաղափարն առաջացավ Բելգիայում, իրականություն դարձավ Հայաստանում։ Արդեն մեկ ամիս 28-ամյա տեխնոմասնագետը հայրենիքում է։ Ասում է՝ հեշտ է հարմարվել Հայաստանի պայմաններին։ Ամենաուրախալին էլ այն է, որ ամեն տեղ կարող է հայերեն խոսել։ 

«Ես Բելիգիայում եմ ծնվել, բայց հայ եմ և մենք՝ հայերս պատկանում ենք այս հողին։ Երբ մարդիկ սկսեցին պատմություն գրել, մենք՝ հայերս այս հողի վրա էինք։ Ինչպես լեռները, ինչպես ծառերը, ինչպես ջուրը, մենք նույնչափ հին ենք, այստեղ ենք, և ես զգացի որ ժամանակն է վերադառնալ այն հողը, որին ես պատկանում եմ»,- ասում է երիտասարդը։ 

Հայկն այստեղ Բելգիական Sparkers ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենն է։ Թիմը հավաքել է մինչև Հայաստան գալը։ Նրա խոսքով՝ այստեղ աշխատակիցներ գտնելը հեշտ է։ Հայերն աշխատասեր են, ընդունակ և կրթության լավ որակով, հատկապես, IT ոլորտում։

«Մենք համակարգչային խաղերի ոլորտում ենք։ Տարբեր աղբյուրներից տեղեկություն ենք հավաքում, թե խանութներում կամ օնլայն հարթակում ինչ խաղ է վաճառվում։ Այդ տեղեկությունը հավաքում ենք, ուսումնաիրում և զեկույցներ պատրաստում մեր գործընկերների համար, որ իրենք ավելի լավ հասկանան շուկայի վիճակը՝ շաբաթական կտրվածքով»,- նշում է Հայկը։ 

Բելգիայում Հայկի շնորհիվ արդեն շատերը գիտեն Հայաստանի մասին, բայց բացի բանվոր պատմելուց, Հայկը նաև 25 էջանոց զեկույց է գրել՝ ներկայացնելով Հայաստանի հնարավորություններն ու ռեսուրսները։ Նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհում։ Առաջիկա 3 տարին էլ ծրագրում է մնալ ու աշխատել Հայաստանում։