×

Միսս աշխարհ Արմենիա 2021-ի տիտղոսակիրը սիրիահայ է

06.10.2021

19-ամյա սիրիահայ գեղեցկուհին, պրոֆեսիոնալ լողորդն ու ապագա իրավապաշտպանը նաև Միսս աշխարհ Արմենիա 2021-ի տիտղոսակիրն է։ Կամվորական աշխատանքներ կատարելը այս անգամ աղջկա համար  դարձավ ճակատագրական։

«Դիմեցի Միսս Արմենիային որպես կամավոր, իրենց պետք է օգնեի կազմակերպչական հարցերում։ Երբ սկսվեց աշխատանքը սկսեցի մրցույթի չափանիշներին ծանոթանալ և մեջս մասնակցության ցանկություն առաջացավ», - ասաց Միրնա Պզդիկյանը։

 Միրնայի ամենամեծ նպատակը Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնելն է։ 

Շուտով մասնակցելու է  Միսս Աշխարհ մրցույթին, որին շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում։ Ծրագրում է նաև բարեգործությամբ զբաղվել։ 

«Ես սիրիացի եմ և փոքր տարիքից պատերազմի մեջ եմ եղել։ Շատ եմ ուզում նաև ներառվել այնպիսի կազմակերպություններում, որոնք օգնում են Արցախի ժողովրդին և սիրիահայերին», - նշեց հաղթողը։  

Ընտանիքն ու ընկերները դրական են արձագանքել մրցույթին մասնացելու աղջկա որոշմանը։  Բոլորն էլ ոգևորել են և հավատացել, որ մրցանակը հենց նրանն է լինելու։ 

«Ես շատ բախտավոր եմ, որ այդպիսի կուրսեցիներ ունեմ, որոնք միշտ ինձ հետ էին, անընդհատ քաջալերում էին։ Իրենց ուժով ես այսօր կարողացա հասնել նրան, ինչին որ հասա»։ 

Գեղեցկուհու հորդորն է տարեկից աղջիկներին՝ մասնակցել մրցույթին՝ գիտակցելով, որ գեղեցկության մրցույթները միայն աղջկա արտաքին գեղեցկությանը չեն վերաբերում։ Կարևոր է նաև ներքին գեղեցկությունը։